1. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը՝ հետագայում հեռուստախաղ, հեռարձակվում է  առանձին եթերաշրջաններով:
2.Մասնակցության համար անհրաժեշտ է նամակ ուղարկել հետևյալ հասցեով՝ ք. Երևան, «Արմենիա» հեռուստաընկերություն, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», իսկ  էլեկտրոնային տարբերակի համար՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript կամ տվյալ կայքի միջոցով: Միայն մրցույթն անցած հարցերը կարող են մասնակցել հեռուստախաղին:
3. Խաղի գլխավոր սկզբունքի համաձայն՝ հեռուստադիտողի հարցը պետք է հիմնված լինի ոչ թե զուտ ճշգրիտ գիտելիքի, այլ տրամաբանական լուծման վրա:
4.Ուղարկված հարցերը ստուգվում են լրացուցիչ աղբյուրներով և անհրաժեշտության դեպքում հաստատվում են համապատասխան մասնագետների կողմից:
5. Հարցերի ընտրությունը, ըստ խաղերի, կատարվում է խմբագիրների կողմից՝ առաջնորդվելով բացառապես ստեղծագործական սկզբունքով:
6. Մրցութային փուլը հաղթահարած հարցերը հեռուստախաղին մասնակցելու ժամկետի սահմանափակում չունեն:
7. Հեռուստադիտողների հարցերը պետք է ձևակերպվեն հետևյալ կերպ.
  • Նամակում պարտադիր պետք է նշել հարցի ձևակերպումը և ճիշտ պատասխանը
  • Նշել տեղեկատվության աղբյուրը. գրքի անվանումը, հեղինակի ազգանունը, հրատարակչությունը, հրատարակման տարեթիվը, էջը (եթե տեղեկատվության աղբյուրը պարբերական հրատարակչություն է, ապա նշել թերթի, ամսագրի անվանումը, թողարկման տարին, համարը, հոդվածի վերնագիրը, եթե աղբյուրը համացանցն է՝ հղումը)
  • Նշել հարց ուղարկողի ազգանունը, անունը և հայրանունը, մասնագիտությունը կամ սոցիալական կարգավիճակը (օրինակ՝ տնային տնտեսուհի, թոշակառու, դպրոցական և այլն)
  • Նշել հարց ուղարկողի հասցեն, հեռախոսի համարը և էլ. փոստը (առկայության դեպքում)  
  • Ուղարկել Ձեր նկարը, նշել տարիքը, կրթությունը, աշխատանքի վայրը և հետաքրքրությունները:
8. Նամակները  (փաթեթները, ծանրոցները), որոնք անցել են մրցութային փուլը կամ դուրս են մնացել մրցույթից, չեն պահպանվում և հեռուստադիտողներին չեն վերադարձվում:
9. Խմբագրական կազմն ուղարկված հարցերի վերաբերյալ հեռուստադիտողների  հետ նամակագրության մեջ չի մտնում:
10. Հարցն ուղարկելով՝ հեռուստադիտողը փաստացի համաձայնվում է խաղի կանոնների հետ, ինչպես նաև իրավունք է վերապահում խմբագիրներին օգտագործել տեղեկատվությունը՝ խմբագրելով այն համապատասխան ձևով: