Միսակ Մարկոսյան, Երևան 

Ոստիկանության փոխգնդապետ, Մարմարե Արծվի մրցանակակիր (Գարուն 2019) 

Այրվածք դեմքի շրջանում,
ոտքի վրա կանգնելու անկարողություն,
տարիքին անհամապատասխան զգացողություն,
ակտիվ արցունք արտադրություն,
թեթևության զգացողություն: 

Հարց
Ո՞վ է բարձրաձայնել իր մոտ այս բոլոր նշանների արտահայտման մասին, և երբ էին ի հայտ գալիս այդ նշանները: 

Պատասխան
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են..

Այդ ամենի մասին իր բանաստեղծության մեջ բարձրաձայնել է Համո Սահյանը, իսկ այդ նշաններն իր մոտ ի հայտ էին գալիս Հայաստան ասելիս:

Աննա Օհանյան, Երևան

Քաղաքագետ, Մարմարե Արծվի Մրցանակակիր (Աշուն 2018 թ.) 

Կարդալ հարցը՝ այստեղ:
 Համբարձում Արզանյան, Բերձոր 

Ուսուցիչ, Մարմարե Արծվի Մրցանակակիր (Ամառ 2018 թ.)

Հարցը
Մարգարիտա Եսոյան, Երևան

Լեզվաբան, Մարմարե Արծվի Մրցանակակիր (Գարուն 2018 թ.)

Հարցը
Լուսինե Ալեքսանյան, Երևան 

Տնտեսագետ, Մարմարե Արծվի մրցանակակիր (Գարուն 2017թ) 

Հարցը


Ասյա Աղեկյան, Երևան
Քիմիական գիտությունների թեկնածու 
Մարմարե Արծվի մրցանակակիր (Աշուն 2016թ.) 

Ընթերցել հարցը:
Մհեր Նաղդալյան, Գետիկ 
Մարմարե Արծվի մրցանակակիր (Գարուն 2015թ.)

Շինարարական ընկերության 
այս գովազդում մի խորհուրդ կա. «... երեխաների համար բնակարան գնեք:» Սա նախորդում է կարճ ու հստակ մի հարցի, որը մենք թաքցրել ենք: 

Ուշադրություն, հարցը
Ինչպե՞ս է հնչում գովազդն ամբողջությամբ: 

Ուշադրություն, ճիշտ պատասխանը 
Ընտանիքի շարունակության գրավականը երեխաներն են, ովքեր մեծանալուց հետո ունենում են իրենց երեխաները: Շինարարական ընկերության գովազդը սկսվում է հարցով՝ «Ուզու՞մ եք թոռներ ունենալ, երեխաների համար բնակարան գնեք »:
Գայանե Հակոբյան, Իվանտեևկա, Ռուսաստան  
Դիզայներ 
Մարմարե Արծվի մրցանակակիր (Ձմեռ 2014թ.)
Ուշադրություն, խոհարարների միջազգային կազմակերպության խորհրդանիշը. 
1989թ. ստեղծված այս կազմակերպությունն ամեն տարի աշխարհի տարբեր քաղաքներում անցկացնում է փառատոն, որտեղ կարելի է համտեսել տարատեսակ ու օգտակար սնունդ:
Ուշադրություն, հարցը
Ինչպե՞ս են խոհարարներն անվանել իրենց կազմակերպությունը: 
Ուշադրություն, ճիշտ պատասխանը
Խոհարարների կազմակերպություն, ցանկացողները փառատոնի ժամանակ կարող են համտեսել տարատեսակ և օգտակար սնունդ, կազմակերպության խորհրդանիշը` խխունջն է: «Slowfood»`«դանդաղ սնունդ», այսպես է կոչվում կազմակերպությունը, որը խոհարարները ստեղծել են ի հակառակ «Արագ սնունդին» («Fast food»):
Մուրազ Շամոյան, Երասխահուն 
Իրավաբան 
Մարմարե Արծվի մրցանակակիր (Աշուն 2014թ.)
Հարցը
Ի՞նչն է հումանիստ Նելսոն Մանդելան համարել այն ուժը, որն ունակ էր փոխել ու միավորել աշխարհը կառավարությունից ավելի արագ: 
Պատասխանը
Ուժ, կործանում է մեծ արգելքներ, արագ փոխում է աշխարհը:
Հումանիստ Նելսոն Մանդելան կարծես կրկնում է օլիմպիական հայտնի կարգախոսը՝ «ուժեղ, բարձր, արագ»: Նելսոն Մանդելան այդպես ասում էր սպորտի մասին:
Աննա Անտոնյան, Երևան  

Գիտաշխատող 

Մարմարե Արծվի մրցանակակիր (Գարուն 2014թ.) 

Հարցը
Սկսել հենց հիմա, առանց հատուկ ջանքերի, մանր քայլերով, հետևել ժամին՝ համոզվելու համար, որ այն իրականում երկար չի տևում, ցուցաբերել գեղարվեստական մոտեցում, ժպտալ և պարծենալ, կատարել ամենը թեթևությամբ՝ կարծես թռչելով:

Ուշադրություն, հարցը:

Ե՞րբ կարող է այս՝ «Ճախրող կին» կոչվող մեթոդն օգտակար լինել:

Պատասխան
Որպես չափազանց օգտակար «Ճախրող կին» մեթոդը խորհուրդ է տրվում բնակարանի մաքրման ժամանակ: