Մհեր Նաղդալյան, Գետիկ 
Մարմարե Արծվի մրցանակակիր (Գարուն 2015թ.)

Շինարարական ընկերության 
այս գովազդում մի խորհուրդ կա. «... երեխաների համար բնակարան գնեք:» Սա նախորդում է կարճ ու հստակ մի հարցի, որը մենք թաքցրել ենք: 

Ուշադրություն, հարցը
Ինչպե՞ս է հնչում գովազդն ամբողջությամբ: 

Ուշադրություն, ճիշտ պատասխանը 
Ընտանիքի շարունակության գրավականը երեխաներն են, ովքեր մեծանալուց հետո ունենում են իրենց երեխաները: Շինարարական ընկերության գովազդը սկսվում է հարցով՝ «Ուզու՞մ եք թոռներ ունենալ, երեխաների համար բնակարան գնեք »: