Ռուզաննա Սիմոնյան, Երևան 

Հայաստանի ռադիոյի աշխատակից 

Մարմարե Արծվի մրցանակակիր
(Աշուն 2010թ.) 


Հարցը
Ուշադրություն. սոխ և սխտոր:
Պատկերացրեք՝ 16-րդ դարն է։ Պորտուգալիան դեպի Հնդկաստան մեծ արշավի է պատրաստվում: Նավերի անձնակազմի համալրման համար անհրաժեշտ է 1500 մարդ: Արշավը գլխավորող Ֆրանցիսկո Ալմեյդան անսպասելի խնդրի առջև է կանգնում, բայց այն լուծում է է սոխի և սխտորի միջոցով:
Ուշադրություն, հարցը:
Ի՞նչ դժվարության էր բախվել պորտուգալացի ծովագնացը:

Պատասխան
Նավերը կոմպլեկտավորելիս Ֆրանցիսկոն նկատեց, որ գյուղացիները չեն տարբերում աջն ու ձախը: Այդ իսկ պատճառով նա հրամայեց՝ նավի մի կողմում ամրացնել սոխ, մյուսում՝ սխտոր: Հրամանները հնչում էին այսպես. «Ղեկը՝ դեպի սոխ» և «Ղեկը՝ դեպի սխտոր»: