Զարինա Բարսեղովա, Լեռնագոգ  

Տնային տնտեսուհի 

Մարմարե Արծվի մրցանակակիր 
(Գարուն 2011թ.)  

Հարցը
Պարոնայք, լսեք բրազիլական հեքիաթը:
Մի անգամ քարն ու բամբուկը վիճում են, թե ինչպիսին պետք է լինի մարդու կյանքը:
-Մարդու կյանքը պետք է լինի այնպիսին, ինչպիսն իմն է՝ անմահ,- ասաց քարը:
-Ո′չ,- պատասխանեց բամբուկը,- մարդու կյանքը պետք է լինի այնպիսին, ինչպիսին իմ կյանքն է: Շուրջդ նայիր…
Ուշադրություն, հարցը:
Ի՞նչ տեսավ քարը: Ինչպե՞ս իր տեսակետը բացատրեց բամբուկը:

Պատասխան
Բամբուկն իր տեսակետն այսպես բացատրեց.
-Մարդու կյանքը պետք է լինի այնպիսին, ինչպիսին իմ կյանքն է, քանի որ և՛ մարդը, և՛ ես մահանում ենք: Բայց նայիր շուրջդ, ամենուրեք բամբուկ է աճում. նրանք իմ երեխաներն են: Ես մահանում եմ, սակայն վերածնվում եմ երեխաներիս մեջ:
Մարդը նույնպես պետք է վերածնվի իր երեխաների մեջ: