Միսակ Մարկոսյան, Երևան 

Ոստիկանության փոխգնդապետ, Մարմարե Արծվի մրցանակակիր (Գարուն 2019) 

Այրվածք դեմքի շրջանում,
ոտքի վրա կանգնելու անկարողություն,
տարիքին անհամապատասխան զգացողություն,
ակտիվ արցունք արտադրություն,
թեթևության զգացողություն: 

Հարց
Ո՞վ է բարձրաձայնել իր մոտ այս բոլոր նշանների արտահայտման մասին, և երբ էին ի հայտ գալիս այդ նշանները: 

Պատասխան
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են..

Այդ ամենի մասին իր բանաստեղծության մեջ բարձրաձայնել է Համո Սահյանը, իսկ այդ նշաններն իր մոտ ի հայտ էին գալիս Հայաստան ասելիս: