17.03.2018 

Խաղ 1 | Հակոբ Աստվածատրյան, ուսանող Երևանից 

«Հսկաների հարձակումը» ճապոնացի դպրոցականների սիրելի անիմե-սերիալներից մեկն է, որը, սակայն, հաճախ կշտամբանքի է ենթարկվում ծնողների կողմից:

Հարց
Ի՞նչ խորամանկ քայլի է դիմել սերիալն արտադրող ընկերությունը, որպեսզի աշակերտների կարգապահությունը բարձրանա, իսկ ծնողների դժգոհությունը դադարի:

Պատասխան
Սերիալն արտադրող ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տեղի հեռուստաընկերության հետ, համաձայն որի՝ «Հսկաների հարձակումը» անիմեի ցուցադրությունը տեղափոխվել է վաղ առավոտյան եթերաժամի:

Արդյունքում երեխաները սկսել են ավելի վաղ արթնանալ և դադարել են ուշանալ դպրոցից: 

13.01.2018 

Խաղ 7 | Գևորգ Հովհաննիսյան, տնտեսագետ Բջնի գյուղից 

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ Լիսաբոնի Սպորտինգի ֆուտբոլիստները երկրպագուների համար նախատեսված ակցիա իրականացրեցին: Նրանք խաղադաշտ դուրս եկան սխալ գրված ազգանուններով խաղաշապիկներով:

Ժոաու Մարիուն վերածվել էր Դարիուի, Թեոֆիլո Գուտյերեսի ազգանունն ավարտվում է «ս» տառով, ոչ թե «զ»-ով, ինչպես նաև նրանում բացակայում է «ի» տառը: 

Հարց
Ի՞նչի վրա էին այդպիսով ֆուտբոլիստները փորձում հրավիրել երկրպագուների ուշադրությունը:

Պատասխան
Այս քայլով Սպորտինգի ֆուտբոլիստները կոչ էին անում երկրպագուներին չգնել կեղծ խաղային հանդերձանք, այլ օգտվել միայն օրիգինալ արտադրանքից: 

 

16.12.2017 

Խաղ 3 | Արսեն Միքայելյան, դիվանագետ Երևանից 

Բիերտան բերդահամալիրում, որը կառուցվել է Տրանսիլվանիայում 15-րդ դարի վերջին, եկեղեցական տարբեր շինություններից զատ կա մի սենյակ, որտեղ կարելի է գտնել մեկ մահճակալ, մեկ ափսե, մեկ գդալ և մեկ բաժակ:

Հարց
Ու՞մ համար էր նախատեսված այդ սենյակը

Պատասխան
Մեկ մահճակալ, մեկ ափսե, մեկ գդալ և մեկ բաժակ կարելի էր գտնել մի սենյակում, որն անվանում են «ամուսնական բանտ»: Այն նախատեսված էր այն ամուսինների համար, որոնք ցանկանում էին ամուսնալուծվել: Կտրված լինելով աշխարհից և ստիպված լինելով երկու շաբաթ ապրել սահմանափակ կենցաղային պայմաններում՝ ամուսինները պետք է հասկանային՝ ցանկանում են արդյոք բաժանվել, թե ոչ: 

Եթե այդքանից հետո զույգն ի վերջո ամուսնալուծվելու որոշում էր կայացնում, եկեղեցին տալիս էր իր համաձայնությունը: Այնուամենայնիվ, եպիսկոպոսները, երեք դար շարունակ կիրառելով այդ մեթոդը Բիերտանում, միայն մեկ անգամ են բախվել նման որոշման:   

Читать на русском языке

28.10.2017 

Խաղ 7 | Հայկ Խեմչյան, դիվանագետ, ակումբի գիտակ 

Թալմուդը հուդայիզմի կրոնական և բարոյական նորմերի ժողովածուն է:
Թալմուդում խորհուրդ է տրվում օգտագործել երկրի երեսին առկա լեզուներից միայն չորսը.

Հունարենը՝ երգի համար
Ներկայումս մեռած լեզու սիրիերենը՝ լացի համար
Հրեերենը՝ զրույցի համար:

Հարց
Իսկ ինչի՞ համար է Թալմուդում խորհուրդ տրվում օգտագործել հռոմեական լեզուն:

Պատասխան
Թալմուդում խորհուրդ է տրվում օգտագործել երկրի երեսին առկա լեզուներից միայն չորսը.

Հունարենը՝ երգի համար
Ներկայումս մեռած լեզու սիրիերենը՝ լացի համար
Հրեերենը՝ զրույցի համար: 
Իսկ հռոմեական լեզուն՝ մարտի համար:

Չէ որ հռոմեացիները մեծ մասամբ զինվորականներ էին և հաճախ էին մարտնչում: 

  

30.09.2017 

Խաղ 3 | Մանե Ավետիսյան, Վանաձոր 

Երբ հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները և իր ամերիկացի գործընկեր Ֆիլ Դոնահյուն սկսեցին աշխատել ամերիկյան հեռուստատեսությամբ հեռարձակվող համատեղ հաղորդման վրա, Դոնահյուն պնդեց, որ հաղորդումն անվանվի «Պոզներ և Դոնահյու»:

- Ֆիլ, իսկ ինչու այն չանվանենք «Դոնահյու և Պոզներ», չէ որ քեզ Ամերիկայում ավելի լավ են ճանաչում, քան ինձ – հետաքրքրվեց Պոզները:  

Հարց
Ի՞նչ կեսկատակ-կեսլուրջ, պատասխանեց Դոնահյուն 

Պատասխան 
- Գիտես, Վլադիմիր,- ասում է Դոնահյուն - եթե հանկարծ հաղորդումը ձախողվի, ավելի լավ է՝ անունը լինի «Պոզներ և Դոնահյու»:  
24.06.2017 

Խաղ 7 | Լուսի Զաքարյան, բժիշկ-նյարդաբան Երևանից 

Համաձայն իտալական լեգենդի՝ մի անգամ Վերոնայի փողոցներից մեկում երկու կին հանդիպում են մի անցորդի: Դա մի բարձրահասակ, նիհար տղամարդ էր, ամբողջովին կարմիր հագած:

Նայիր, բացականչեց կանանցից մեկը, դա այն մարդն է, որն իջնում է դժոխք և դուրս է գալիս այդտեղից, երբ կամենա, և այստեղ՝ երկրի վրա, պատմում է նրանց մասին, ում հանդիպում է դժոխքում:

- Թերևս դու իրավացի ես, պատասխանեց կանանցից մյուսը: 

Հարց
Ու՞մ էին հանդիպել վերոնացի տիկնայք: 

Պատասխան
Բարձրահասակ տղամարդ, ամբողջովին կարմիր հագած, որն իջնում է դժոխք, իսկ հետո պատմում է նրանց մասին, ում հանդիպում է այնտեղ:
Այս լեգենդը այն մասին է, թե ինչպես են վերոնացի տիկնայք հանդիպել Դանտե Ալիգյերիին՝ Աստվածային կատակերգություն հայտնի պոեմի հեղինակին:
27.05.2017 

Խաղ 3 | Ամալյա Սարգսյան, տեխնոլոգ Երևանից 

Այս քանդակը բոլորովին վերջերս տեղադրվել է Շանհայի փողոցներից մեկում:

Շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներով զբաղվող մարդկանց կարծիքով՝ այս քանդակը կոչված է հրավիրելու հասարակության ուշադրությունը՝ անտառահատման խնդրի վրա: 

Հարց
Ի՞նչն է շինանյութ հանդիսացել այս քանդակի ստեղծման համար: 

Պատասխան
Այս քանդակը պատրաստվել է 30 հազար փայտիկներից, որոնք չինացիներն օգտագործում են սպասքի փոխարեն:
Չին գիտնականները հաշվարկել են, որ նման փայտիկների պատրաստման համար օրական հատվում է մոտ հարյուր ծառ: Այդպիսով Չինաստանի անտառային պաշարը կբավականացնի ևս 20 տարի: Դրանից հետո երկիրն ընդհանրապես կարող է զրկվել անտառներից:

 

01.04.2017 

Խաղ 4 | Նարեկ Թադևոսյան, ուսանող Երևանից 

1921 թվականին ամերիկյան Ուայթ Քասլ ընկերությունը աշխարհում առաջիններից մեկը սկսեց համբուրգերներ պատրաստել և վաճառել: Արտասովոր կերակուրի վրա գնորդների ուշադրությունը հրավիրելու համար ընկերությունը ոչ միայն ցածր գին սահմանեց, այլև դիմեց դերասանների օգնությանը: 

Հարց
Ի՞նչ հագուստ էին կրում համբուրգեր գնելու համար հերթ կանգնած դերասանները: 

Պատասխան
Վարձու դերասանները կրում էին սպիտակ խալաթներ: Այդպիսով՝ դերասանները տպավորություն էին ստեղծում, որ անգամ բժիշկներն են համբուրգեր գնում՝ դրանք համարելով առողջության համար անվտանգ: 




11.03.2017

Խաղ 1 | Լևոն Սահակյան, փաստաբան Երևանից 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 44-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր զինծառայողները պարտավոր են հանդիպման կամ միմյանց կողքով անցնելիս ողջունել իրար` խստիվ պահպանելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային ծառայության կանոնադրությամբ սահմանված կանոնները:

44-րդ հոդվածում ասվում է, որ ենթակաները և զինվորական կոչմամբ կրտսերները պետք է ողջունեն առաջինը: 

Հարց
Իսկ ո՞վ, համաձայն նույն հոդվածի, պետք է ողջունի առաջինը՝ հավասար դիրքում գտնվողներից:
 
Պատասխան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 44-րդ հոդվածի համաձայն՝  ենթակաները և զինվորական կոչմամբ կրտսերները առաջինն են ողջունում, իսկ հավասար դիրքում գտնվողներից առաջինն է ողջունում առավել քաղաքակիրթը:
 
11.03.2017 

Խաղ 1 | Ամալյա Սարգսյան, տեխնոլոգ Երևանից

1804 թվականին իտալացի կոմպոզիտոր Ֆերդինանդո Պաէրը գրեց «Լեոնորա» օպերան, որն այդքան էլ դուր չեկավ հանդիսատեսին: Մի անգամ օպերան ունկնդրելու ժամանեց անձամբ Լյուդվիգ վան Բեթհովենը: Ներկայացման ավարտին Բեթհովենը դիմեց օպերայի հեղինակին. «Ես այնքան հավանեցի ձեր օպերան, որ, հավանաբար …»

Հարց
Ի՞նչ խոստացավ անել Բեթհովենը: 

Պատասխան
Բեթհովենը ունկնդրելով այն՝ ասաց Պաէրին՝ «Ես այնքան հավանեցի ձեր օպերան, որ, հավանաբար, դրա համար երաժշտություն կգրեմ: Որոշ ժամանակ անց«Լեոնորայի» սյուժեն հիմք հանդիսացավ Բեթհովենի միակ օպերայի՝ «Ֆիդելիոյի» ստեղծման համար: