16.12.2017 

Խաղ 3 | Արսեն Միքայելյան, դիվանագետ Երևանից 

Բիերտան բերդահամալիրում, որը կառուցվել է Տրանսիլվանիայում 15-րդ դարի վերջին, եկեղեցական տարբեր շինություններից զատ կա մի սենյակ, որտեղ կարելի է գտնել մեկ մահճակալ, մեկ ափսե, մեկ գդալ և մեկ բաժակ:

Հարց
Ու՞մ համար էր նախատեսված այդ սենյակը

Պատասխան
Մեկ մահճակալ, մեկ ափսե, մեկ գդալ և մեկ բաժակ կարելի էր գտնել մի սենյակում, որն անվանում են «ամուսնական բանտ»: Այն նախատեսված էր այն ամուսինների համար, որոնք ցանկանում էին ամուսնալուծվել: Կտրված լինելով աշխարհից և ստիպված լինելով երկու շաբաթ ապրել սահմանափակ կենցաղային պայմաններում՝ ամուսինները պետք է հասկանային՝ ցանկանում են արդյոք բաժանվել, թե ոչ: 

Եթե այդքանից հետո զույգն ի վերջո ամուսնալուծվելու որոշում էր կայացնում, եկեղեցին տալիս էր իր համաձայնությունը: Այնուամենայնիվ, եպիսկոպոսները, երեք դար շարունակ կիրառելով այդ մեթոդը Բիերտանում, միայն մեկ անգամ են բախվել նման որոշման:   

Читать на русском языке