18.05.2019 

Խաղ 2 | Մինաս Մինասյան, ատամնատեխնիկ Երեւանից 

Փորձելով պայքարել ծխելու դեմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի հուշանվերների խանութներից մեկը վաճառքի հանեց յուրօրինակ մոխրամաններ, որոնք միտված են առողջ ապրելակերպի խրախուսմանը: 

Հարց
Ի՞նչ են, պատկերավոր ասած, սկսում անել մոխրամանները, երբ դրանց մեջ ծխախոտի մոխիր են գցում:

Պատասխան
Երբ այդ մոխրամանների մեջ ծխախոտի մոխիր են գցում, այդ մոխրամանները սկսում են հազալ: 
Շնորհիվ ներկառուցված հատուկ մեխանիզմի՝ մոխրամանն արձակում է մի ձայն, որը ծխող մարդու հազ է հիշեցնում: