25.05.2019 

Խաղ 3 | Լիպարիտ Բեժանյան, ուսանող Երևանից 

Սովետական Միությունում իրականացված ատոմային ռումբի փորձարկումներից հետո Իոսիֆ Ստալինի համար մշակվեց հատուկ փաստաթուղթ, որն արտահայտում էր ամբողջ ատոմային նախագծի մասշտաբները: 

Հարց
Ինչպե՞ս էին այդ փաստաթղթում առանձնացրել հույժ գաղտնի տեղեկությունները: 

Պատասխան
Հատուկ փաստաթղթում, որը մշակվել է Ստալինի համար՝ ատոմային ռումբի փորձարկումներից հետո, հույժ գաղտնի տեղեկությունները, ի տարբերություն պարզապես գաղտնի տեղեկությունների, ձեռքով էին գրված:

Դա արվել էր գաղտնիության առավելագույն մակարդակ ապահովելու նպատակով: Այդպիսով, նախքան Ստալինին ներկայացվելը այդ տեղեկությանը տիրապետում էր միայն այն մարդը, ով անձամբ էր դա գրել: