08.06.2019 

Խաղ 5 | Նաիրուհի Դունամանյան, Սպիտակ 

Այդ բառակապակցությունը Հին Արևելքում հայտնի էր որպես մեծաշուք տիտղոս։ «Ես» ասելու փոխարեն թագավորներն իրենց այդպես էին կոչում:

Արդի հայերենում պահպանված արտահայտությունն ու դրա ձևափոխություններն այդ հնագույն տիտղոսի իմաստափոխված մնացորդներն են։ 

Հարց
Ո՞ր արտահայտության մասին է խոսքը:

Պատասխան
Այդ բառակապակցությունը Հին Արևելքում հայտնի էր որպես մեծաշուք տիտղոս։
«Ես» ասելու փոխարեն թագավորներն իրենց կոչում էին՝ իմ Արև։

Մարդիկ էլ թագավորի անունով երդվելու ժամանակ ասում էին՝ իմ արևը վկա։ Հետագայում այդ երդումը իմաստափոխվեց և դարձավ սովորական խոսք, իսկ ոմանց շուրթերում նաև՝ ապացուցելու փորձ, որ իրենք չեն ստում: