22.06.2019 

Խաղ 7| Մարիամ Բոյաջյան, մանկավարժ Երևանից 

Վերջերս գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում հեռախոսային խցիկում 25 ցենտանոց մետաղադրամ են թողել: Այն բանից հետո, երբ ինչ-որ մեկն օգտվում էր խցիկից, նրան մոտենում էր հետազոտողներից մեկը, պատմում մոռացած գումարի մասին և ժպիտով հետաքրքրվում էր, թե արդյոք այդ մարդը չի գտել փողը: Հետազոտության մասնակիցների կեսից ավելին ստել է:

Հարց
Ցուցադրեք այն, ինչը հետազոտողներն ավելացրել են հետազոտության մեջ, ինչի արդյունքում ստող մարդկանց թիվը նվազել է 70 տոկոսով: 

Պատասխան
Նախքան խցիկից դուրս եկող մարդու հետ երկխոսության մեջ մտնելը հետազոտողները սկսեցին նրան ողջունել ձեռքսեղմամբ:

Ձեռքսեղմումը թույլ է տալիս հաստատել կապ, որի շնորհիվ մարդն ավելի լոյալ է ընդունում դիմացինի խոսքերը և հեշտությամբ է մտնում շփման մեջ: