02.10.2019 

Եզրափակիչ խաղ | Լեւոն Սահակյան, փաստաբան Երեւանից

Այս լուսանկարն արվել է նախորդ դարի 50-ական թվականներին: Տարիներ անց Խորհրդային Հայաստանի պարբերականներից մեկում տպագրված հոդվածում նշվում է, որ երբ այս տղամարդը դիրք է ընդունում ֆոտոխցիկի առջև, լուսանկարիչն առաջարկում է նրան լուսանկարվել նման դիրքով:

 
Հարց
Ո՞վ է լուսանկարում պատկերված տղամարդը: 

Պատասխան
Երբ տղամարդը դիրք է ընդունում ֆոտոխցիկի առջև, լուսանկարիչն առաջարկում է առաջ պարզել այն մատը, որով սեղմել էր ատրճանակի ձգանը՝ Թալեաթ փաշային գնդակահարելիս։ 

Այդ մարդը Սողոմոն Թեհլերյանն է: