11.01.2020 

Եզրափակիչ | Հերմինե Սարիբեկյան, տնտեսագետ, գ. Մխչյան 

Այս լուսանկարները տեղ են գտել ամերիկացի լուսանկարիչ Օլիվիա Լոկերի ֆոտոնախագծում:

Հարց
Ի՞նչ է նկարագրել Օլիվիան այդ լուսանկարների օգնությամբ:

Պատասխան
Եկեք նայենք այդ լուսանկարներից մի քանիսին: Աղջիկը մերկանում է տղամարդու դիմանկարի առաջ: Երիտասարդը հեծանիվ է քշում լողավազանում: Ամերիկյան դրոշը խրված է օճառի մեջ….

Լուսանկարիչ Օլիվիա Լոկերն իր ֆոտոնախագիծն անվանել է «Ես խախտել եմ օրենքը» և նկարագրել է ամենաարտասովոր օրենքները, որոնք մինչ օրս գործում են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում: Օրինակ, Կալիֆորնիայում չի կարելի լողավազանում հեծանիվ քշել: Հավայան կղզիներում չի կարելի ականջների մեջ մետաղադրամ դնել:  Յուտա նահանգում արգելվում է ջութակը տեղափոխել թղթե տոպրակում: Օհայոյում արգելվում է մերկանալ  տղամարդու դիմանկարի առաջ: Կանզասում չի կարելի գինին մատուցել թեյի բաժակով:  Նևադայում ամերիկյան դրոշը չի կարելի խրել օճառի մեջ և այլն: