03.12.2016

Խաղ 3 | Նարեկ Կիրակոսյան, Գյումրի 

Հարց 
Ո՞ր քաղաքի օդանավակայանն է կրում հետևյալ կարգախոսը. Above us only sky - Մեզնից վեր միայն երկինքն է: 

Պատասխան 
«Մեզնից վեր միայն երկինքն է» տողը հնչում է Ջոն Լենոնի հայտնի Imagine երգում: Այն դարձել է Լիվերպուլ քաղաքի օդանավակայանի կարգախոսը:
 


Տիկնայք և պարոնայք, հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաշոուի գիտակների հերթական ընտրությանը, որը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12-ին, ք. Երևան,  Աբովյան 50/5 հասցեում գտնվող Համահայկական երիտասարդական կենտրոնում:
 
Ընտրությանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր նվազագույնը 15 տարեկան են, ցանկանում են փորձել իրենց ուժերն ինտելեկտուալ հարթակում և ազատ տիրապետում են հայերեն և/կամ ռուսերեն լեզուներին:
 
Քանի որ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստաշոուի 2016թ. ձմեռային եթերաշրջանի արդյունքներով որոշում է կայացվել հեռուստախաղի մրցութային փուլին մասնակցող թիմերի լուծարման մասին, ընտրությանը պետք է մասնակցեն նաև 2016թ. եթերաշրջանի թիմերի ԲՈԼՈՐ ԱՎԱԳՆԵՐԸ և ԳԻՏԱԿՆԵՐԸ:
 
Ընտրությանը կարող են մասնակցել նաև հեռուստախաղի ոչ մրցութային փուլում ներգրավված թիմերի գիտակները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու հեռուստախաղին մրցութային հիմունքներով:
 
Ընտրությանը հրավիրվում են նաև այն գիտակները, որոնք արդեն իսկ մասնակցել են հեռուստախաղին, սակայն տարբեր պատճառներով բաց են թողել 2016թ. եթերաշրջանը, ինչպես նաև մասնակիցներ, որոնք լավ են դրսևորել իրենց նախորդ երկու ընտրական փուլերի ընթացքում:
Գիտակների ընտրությունը կանցկացվի հայերեն և ռուսերեն լեզուներով:
Նախօրոք գրանցվել ընտրությանը մասնակցելու համար ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ: 

Facebook

Oтбор знатоков для интеллектуального телешоу Что? Где? Когда? в Армении

02.07.2016  

Խաղ 7 | Հրանուշ Ավագյան, Վանաձոր 

Այն բյուրեղացնում է: Նրա մեջ ամբողջ աշխարհը, մարդը և բոլոր իրերը զտված են, մաքրված,  անաչառ կերպով գնահատված, հասած ճշմարտությանը և իմաստությանը…

Ուշադրություն, հարցը 
Ի՞նչի մասին է այսպես գրել Ավետիք Իսահակյանը:

Ուշադրություն, ճիշտ պատասխանը
Այն բյուրեղացնում է: Նրա մեջ ամբողջ աշխարհը, մարդը և բոլոր իրերը զտված են, մաքրված,  անաչառ կերպով գնահատված, հասած ճշմարտությանը և իմաստությանը…Ավետիք Իսահակյանի կարծիքով՝ դա ծերությունն է: 

04.06.2016 

Խաղ 3 | Գալինա Ռուսակովա, ռուսերենի դասախոս Երևանից  

Հայ արձակագիր Վարդգես Պետրոսյանն իր գրքերից մեկում նկարագրում է վարդագույն տուֆի մի կտոր, որը 1930թ. տարվել է Հայաստանից և մինչև հիմա պահպանվում է Բեյրութի Սահակյան վարժարանի բեմում: 

Ուշադրություն՝ հարցը 
Ի՞նչպես է այդ տուֆը, ընդունված պրակտիկայի համաձայն, օգնում ելույթ ունեցողներին: 

Ուշադրություն՝ ճիշտ պատասխանը 
Ելույթի ժամանակ հռետորները կանգնում են այդ տուֆի վրա և պատկերացնում, որ կանգնած են մայր հողին:





23.04.2016 

Խաղ 7 | Տիգրան Միլիտոնյան, դերասան Երևանից 

Ուշադրություն նկարին
Ինչպե՞ս է վերնագրված 1954թ. մեծ էկրան բարձրացած ֆիլմը, որի անվանումը համընկնում է այս ավտոմեքենաներին նվիրված կայքի անվանման հետ: 

Ուշադրություն, ճիշտ պատասխանը

Այս նկարում պատկերված են Mitsubishi, Suzuki, Toyota, Mazda, Nissan, Honda  և  Subaru  մակնիշների ավտոմեքենաները: Այս ավտոարտադրողները ճապոնական են: Դրանց թիվը 7-ն է: 1954 թվականին մեծ էկրան բարձրացավ Ակիրա Կուրոսավայի «7 սամուրայներ» ֆիլմը: Հենց այդպես էլ տասնամյակներ անց կոչվեց ամտոմեքենաների այս մակնիշներին նվիրված կայքը: 

26.03.2016

Խաղ 3 | Սեդա Քեսոյան, դեղագործ Զոլաքար գյուղից

Հանրահայտ գրող Ջոան Ռոուլինգը  հիշում էր, որ իրենց փոքրիկ քաղաքում դպրոցի աշակերտներին բաժանում էին խելացիների և հիմարիկների: Չկարողանալով պատասխանել կոտորակների մասին հարցին՝ նա հայտնվեց հիմարիկների խմբում: Սակայն մի քանի ամիս անց նրան տեղափոխեցին խելացիների մոտ, ընդ որում՝ նստեցնելով իր լավագույն ընկերոջ տեղը:

Ուշադրություն՝ հարցը
Ի՞նչ եզրակացրեց դրանից ապագա գրողը:

Ուշադրություն՝ ճիշտ պատասխանը
Հարրի Փոթերի հեղինակը հիշում էր, թե ինչպես էին դպրոցում իրեն նախ նստեցրել ծույլիկների, այնուհետև գերազանցիկների մոտ՝ ընդ որում իր լավագույն ընկերոջ տեղը: Դա նրա կյանքի առաջին դառը դասն էր. Պետք չէ շատ խելացի լինել, հակառակ դեպքում  կկորցնես բոլոր ընկերներիդ:

02.01.2016

Խաղ 7 | Գոհար Գրիգորյան, Երևան

Արևելքում մինչև այսօր կարելի է հանդիպել կոշիկ մաքրողների, ովքեր իրենց ծառայություններն են առաջարկում անցորդներին՝ միանգամայն անվճար:

Ուշադրություն՝ հարցը
Ի՞նչն է պատճառը, որ նրանց ծառայություններից օգտվողները արդյունքում, այնուամենայնիվ, իրենք են կոշիկ մաքրողներին գումար առաջարկում:

Ուշադրություն՝ ճիշտ պատասխանը
Անցորդները համաձայնում են օգտվել անվճար ծառայությունից, բայց արդյունքում ստիպված են լինում վճարել: Կոշիկ մաքրող հնարամիտները անվճար մաքրում են միայն մեկ կոշիկը: Եվ որպեսզի հիմար տեսք չունենան մաքրված մեկ կոշիկով, անցորդները ստիպված են լինում վճարել՝ երկրորդ կոշիկը մաքրելու համար:

 

 

28.11.2015

Խաղ 2 | Ֆլորա Այվազովա, Ստեփանակերտ

Մի անգամ զրույցի ժամանակ Չարլի Չապլինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջեյմս Մակդոնալդին պատմեց, որ մտածում է նոր ֆիլմի սյուժեի մասին:
Լսելով մեծ արտիստին՝ Մակդոնալդը դիպուկ նկատեց.  «Իսկ մենք, քաղաքական գործիչներս, ցավոք, չենք կարող մեզ թույլ տալ մտածել սցենարներ ու տեսարաններ, ինչպես դուք՝ արտիստներդ»:

Ուշադրություն՝ հարցը
Ի՞նչ, ոչ պակաս դիպուկ, պատասխան տվեց մեծ դերասանը վարչապետին: 

Ուշադրություն՝ ճիշտ պատասխանը
«Մենք, քաղաքական գործիչներս, ցավոք, չենք կարող մեզ թույլ տալ մտածել սցենարներ ու տեսարաններ, ինչպես դուք՝ արտիստներդ» - նկատել էր վարչապետը:
«Այդ պատճառով էլ ձեր պիեսները հազվադեպ են դուր գալիս հանդիսատեսին». պատասխանել է Չապլինը Մակդոնալդին:

07.11.2015

Խաղ 7 | Վահան Սարգսյան, Վանաձոր

Նման չէ կնոջ,
Հակառակն է ճիշտ,
Քանի ջահել էր,
Չէր դավաճանում,
Հենց որ ծերացավ,
Աչքը դուրս է միշտ։

Ուշադրություն՝ հարցը
Ի՞նչպես է բանաստեղծ Համո Սահյանն անվանել իր այս ստեղծագործությունը, որը նա գրել է բավականին հասուն տարիքում:

Ուշադրություն, ճիշտ պատասխանը
Համո Սահյանն այս բանաստեղծությունը գրել է բավականին հասուն տարիքում և այն անվանել է «Հիշողություն»:

10.10.2015

Խաղ 3 | Ռոբերտ Գալստյան, Երեւան

Ուշադրություն

Ակնոցի այս մոդելը ոճաբաններն անվանել են «Նայիր առաստաղին»: Ապակիների փոխարեն պատկերված են աչքեր, որոնք նայում են դեպի վերևի ձախ անկյունը: Իսկ տեսնել, այսպիսի ակնոց կրելիս, հնարավոր է դառնում փոքրիկ անցքերի օգնությամբ: 

Ուշադրություն՝ հարցը 
Ո՞ր հաստատությունների այցելուներին են Հոլանդիայում վերջերս սկսել տրամադրել այսպիսի ակնոցներ: 

Ուշադրություն՝ ճիշտ պատասխանը 
Ակնոցի վրա պատկերված են աչքեր, որոնք նայում են դեպի վերևի ձախ անկյունը, իսկ տեսնել, այսպիսի ակնոց կրելիս, հնարավոր է դառնում փոքրիկ անցքերի օգնությամբ: 

Հոլանդիայում նման ակնոցներ տրամադրում են կենդանաբանական այգիների այցելուներին, որպեսզի նրանց հայացքը չհանդիպի այնպիսի կենդանիների հայացքին, որոնց համար աչքերի մեջ նայելը ագրեսիայի դրսևորում է: