27.07.2015
«Ի՞նչ, որտե՞ղ ե՞րբ» հեռուստախաղի յուրաքանչյուր եթերաշրջանին զուգահեռ www.tvigra.am կայքում կարող եք քվեարկել ձեր նախընտրած թիմի և գիտակի օգտին: 
Ուշադրություն: Քվեարկության արդյունքները չեն ազդում թիմի վարկանիշային աղյուսակի վրա: Վարկանիշային աղյուսակը ձևավորվում է խաղի ընթացքում ցուցաբերած արդյունքներով:
11.07.2015

Խաղ 7 | Դիանա  Լորենց, Երևան

Զոլավոր տաբատ, կարմիր վերնաշապիկ ու կարմիր քիթ. սրանք են ծաղրածու-դիրիժոր Մելվին Թիքսի հատկանշական գծերը: Իր համար այսպիսի արտառոց կերպար դիրիժորը մտածել է երկու պատճառով. Առաջինը ՝ նա ձգտում էր ապացուցել, որ դասական երաժշտության մեջ ուրախ շատ բաներ կան:

Ուշադրություն, հարցը՝
Իսկ ո՞րն է երկրորդ պատճառը:

Ուշադրություն, Ճիշտ պաասխանը՝
Ծաղրածու-դիրիժոր: Իր համար այսպիսի արտառոց կերպար դիրիժորը մտածել է երկու պատճառով. Առաջինը ՝ նա ձգտում էր ապացուցել, որ դասական երաժշտության մեջ ուրախ ու ծիծաղելի շատ բաներ կան: Եվ երկրորդը՝ դիրիժորը ձգտում էր, որ իր համերգներին ներկա գտնվեն շատ երեխաներ:

30.05.2015
Խաղ 1 |Հովհաննես Գրիգորյան, զինծառայող` Արագած գյուղից

1964 թվականին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին Էռնեստո Չէ Գևարան պատասխանեց. «Տասնամեկ տարեկանում, երբ Բուենոս Այրեսում կայացած շախմատի աշխարհի առաջնության ժամանակ հետևում էի Խոսե Ռաուլ Կապաբլանկայի խաղին...»:

Ուշադրություն, հարցը՝
Ի՞նչ է հարցրել լրագրողը հանրահայտ հեղափոխականին:

Ուշադրություն, ճիշտ պատասխանը՝
Ինչպես հայտնի է,  շախմատի աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան կուբացի է: 1964 թ-ին լրագրողները Կուբայի հեղափոխության մասնակից Էռնեստո Չէ Գևարային հարցրել են. «Դուք, որ ծնունդով արգենտինացի եք, երբ եք սկսել հետաքրքրվել Կուբայով:» Չէ  Գևարան պատասխանել է. «Տասնամեկ տարեկանում, երբ Բուենոս Այրեսում կայացած շախմատի աշխարհի առաջնության ժամանակ հետևում էի Խոսե Ռաուլ Կապաբլանկայի խաղին...»:

Հայկ Ղազազյան07.05.2015

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման վարող եւ պրոդյուսեր Կարեն Քոչարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ 15-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ հայ գիտակը կխաղա Մոսկվայի էլիտար ակումբում, խոսքը Հայկ Ղազազյանի մասին է: «Դա չի նշանակում, որ ինքն այստեղ չի շարունակելու խաղալ, պարզապես այստեղ թիմի ավագի դերում էր հանդես գալիս, այնտեղ գիտակի կլինի»,-նշեց մեր զրուցակիցը: Չցանկանալով անդրադառնալ արդեն «ծեծված» թեմային՝ Կարեն Քոչարյանը շեշտեց. «Տարիներ շարունակ բացատրում էիք, թե ինչու ենք ռուսերեն խաղում, ռուսերեն էինք խաղում հենց այսօրվա համար: Քննադատելը հեշտ է, ասում են՝ հեռուստատեսության լեզուն հայերենն է, մինչդեռ, ըստ օրենքի, թույլատրելի են ո՛չ Հանրային հեռուստատեսությամբ, մասնավոր հեռուստաընկերություններում 20% օտարալեզու հաղորդումները, այդ թվում՝ նաեւ ազգային փոքրամասնությունների համար: Այսինքն՝ ոչ մի օրենք չի խախտվում: Երբ նույն Գարիկ Մարտիրոսյանն ակցիաներ է անում, ոչ մեկը չի ասում, թե նա ռուսերեն է խոսել, բոլորը հպարտանում են: Այսինքն՝ կապ չունի Գարիկն է, հայերեն խոսող մեկը, թե անգլերեն խոսողը, էականը միջազգային ասպարեզում մեր ազգը լավագույնս ներկայացնելն է»: Հիշեցնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը ստեղծվել է 1975 թվականին Մոսկվայում՝ հեռուստապրոդյուսեր եւ հաղորդավար Վլադիմիր Վորոշիլովի եւ Նատալյա Ստեցենկոյի կողմից։ Հայաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, երբ» ինտելեկտուալ շարժումը սկսվել է 80-ականներից, հայաստանյան առաջին առաջնությունն էլ կայացել է 1994 թվականին: Ներկայումս «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը ցուցադրվում է «Արմենիա» TV-ով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/05/02/567089/ 

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից