21.11.2014

«Ի՞նչ, որտե՞ղ ե՞րբ» հեռուստախաղի յուրաքանչյուր եթերաշրջանին զուգահեռ www.tvigra.am կայքում կարող եք քվեարկել ձեր նախընտրած թիմի և գիտակի օգտին: 
Ուշադրություն: Քվեարկության արդյունքները չեն ազդում թիմի վարկանիշային աղյուսակի վրա: Վարկանիշային աղյուսակը ձևավորվում է խաղի ընթացքում ցուցաբերած արդյունքներով:

08.11.2014

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի աշնանային եթերաշրջանի եզրափակիչ խաղն ավարտվեց 5:6 հաշվով՝ ի օգուտ հեռուստադիտողների: «Մարմարե Արծիվ» գլխավոր մրցանակին արժանացավ հեռուստադիտող Մուրազ Շամոյանը:

08.11.2014

Մուրազ Շամոյան, իրավաբան, Երասխահուն
Ուշադրություն՝ հարցը
Ի՞նչն է հումանիստ Նելսոն Մանդելան համարել այն ուժը, որն ունակ էր փոխել ու միավորել աշխարհը կառավարությունից ավելի արագ:

Ուշադրություն՝ ճիշտ պատասխանը
Ուժ, կործանում է մեծ արգելքներ, արագ փոխում է աշխարհը:
Հումանիստ Նելսոն Մանդելան կարծես կրկնում է օլիմպիական հայտնի կարգախոսը՝ «ուժեղ, բարձր, արագ»: Նելսոն Մանդելան այդպես ասում էր սպորտի մասին:

01.11.2014

Արթուր Զաքարյան, աշակերտ, Ստեփանավան
Ուշադրություն, հարցը
Աթենացիների ո՞ր հարցին Սպարտայի արքա Ագեսիլաոսը պատասխանեց հետևյալ կերպ. «Մենք մարտնչում ենք թշնամուն կիպ»:

Ուշադրություն, ճիշտ պատասխան
Սպարտայի արքա Ագեսիլաոսը պատասխանեց.  «Մենք մարտնչում ենք թշնամուն կիպ», երբ աթենացիները նրան հարցրեցին. «Ինչու՞ են սպարտական թրերն այդքան կարճ»:

25.10.2014

Հովհաննես և Դավիթ Ավագյաններ, դպրոցականներ, Երևան
1815 թ-ին ռուսական զորքի կողմից   Ռեյմս քաղաքը գրավելուց հետո սպաները հայտնաբերեցին մադամ Կլիկոյի գինու մառանները և շուտով զինվորները խմեցին ամբողջ շամպայնը:

Ուշադրություն՝ հարցը
Իսկ ինչու՞ տանտիրուհին, իմանալով այդ մասին,  հայտարարեց՝ «թող խմեն» և չպահանջեց վնասի փոխհատուցում:

Ուշադրություն՝ ճիշտ պատասխանը
Երբ մադամ Կլիկոն իմացավ, որ ռուս զինվորականներն իր մառանում իրենց տեր են զգում ասաց՝ «թող խմեն» և չպահանջեց վնասի փոխհատուցում: Նա համարեց, որ դա իր ապրանքի գովազդն է և չսխալվեց: Ռուսական բանակի սպաները վերադարձան տուն և շուտով հսկայական Ռուսաստանի բոլոր ազնվականները ֆրանսիայից պատվիրում էին միայն «Կլիկո շամպայն»,  բնականաբար՝ մեծ գումարներով:

18.10.2014

Թամարա Կարապետյան, Իրավաբան,Երևան

Նայեք էկրանին՝ ոչ, սա Շանել նորաձևության տան ստեղծագործություններից չէ: Դուք տեսնում եք այն ճարմանդը, որը 1886 թ-ին ստեղծել են ռուս ոսկերիչները նկարիչ Միխայիլ Վրուբելի էսքիզով: 

Ուշադրություն՝ հարցը
Ի՞նչ է այս ճարմանդի անունը:

Ուշադրություն՝ ճիշտ պատասխանը
Ուշադիր նայեք…միմյանց ձուլված են ոչ թե տառեր, այլ պայտեր, որոնք հաջողություն են խորհրդանշում: Երկու պայտը կրկնակի հաջողություն է: Այս ճարմանդի անունն է՝ «Կրկնակի հաջողություն»:

11.10.2014

Սուրեն Մանուկյան, պատմաբան, Գյումրի

Ուշադրություն՝ հարցը
Ի՞նչ  մասնագիտությամբ մարդիկ են օգտագործում այսպիսի անսովոր տեսքով քանոնները:

Ուշադրություն՝ ճիշտ պատասխանը
Ուշադիր նայեք կանոնի վրա արված կտրվածքներին: Նրա վրա ամենաբազմազան ու մեզ համար նույնիսկ անսպասելի սիլուետներ ու դետալներ են: Այս քանոնը նախատեսված է, որ հնարավոր լինի արագ կազմեկ հանցագործության վայրն ու սխեման, և բնականաբար այն օգտագործում են քրեագետները:

04.10.2014

Փառանձեմ Եգորյան, արվեստաբան, Երևան


Ուշադրություն, Ռեմբրանդտի ինքնանկարը
Երկու շրջանները, որոնք պատկերված են այս ինքնանկարի հետին պլանում,  դարձել  են արվեստաբանների վեճի պատճառ:
Ոմանք գտնում են, որ նկարիչն այդպիսով գծանկարչի հմտություններ է ցուցաբերել: Մյուսները կարծում են, որ դրանք այն հատվածներն են, որտեղ նկարիչը ցանկացել է երկու պատկեր  ավելացնել:  

Ուշադրություն, հարցը
Իսկ ի՞նչ  են պնդում այն արվեստաբանները, ովքեր վկայակոչում են 17-րդ դարում Հոլանդիայում ի հայտ եկած պատերի գեղեցկացման նորաձևության  մասին:

Ուշադրություն, ճիշտ պատասխանը
17-րդ դարում Հոլանդիայում նորաձև էր տների զարդարումը աշխարագրական քարտեզներով: Ահա թե ինչու շատ արվեստաբաններ գտնում են, որ Ռեմբրանդտը իր ետևում պատկերել է կիսագնդերի քարտեզը:

27.09.2014

Մարիամ Հակոբյան, տնտեսագետ, Երևան

Առաջինը՝ տափաստանային է, ապրում է ինձ հետ ի սկզբանե: Երկրորդը ցավալի ծակում է, թե որտեղ՝ չեմ հասկանում: Իսկ երրորդը նման է ավարտական պարահանդեսի եկած դպրոցական աղջկա: Չորորդը դաժան է, ինչպես Գորդյան հանգույցը, իսկ հինգերորդը՝ հիմար նախանշանների հավատացող ու չար: Վեցերորդը նման է դարաշրջանի, որտեղ ոչ սատանա կա, ոչ էլ աստված: Իսկ յոթերորդը՝ խանդոտ է…

Ուշադրություն՝ հարցը
Ինչպե՞ս է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկին անվանել իր սիրած կնոջը նվիրված այս բանաստեղխությունը:

Ուշադրություն՝ ճիշտ պատասխանը

Պարոնայք, դուք ուշադրություն դարձրեցի՞ք, որ պոետն այս բանաստեղծությունը նվիրել է միայն մեկ կնոջ՝
Առաջինն ապրում է ինձ հետ
Երկրորդը ծակում է ցավոտ
Երրորդը՝ նման դպրոցականի…
Մեկն է, որի մեջ մի քանիսն են. սա ձեզ ոչինչ չի հիշեցնում: Ռոբերտ Ռոժդեստվենսկին այս բանաստեղծությունն անվանել է «Մատրյոշկա»:

20.09.2014

Կիմա  Հովհաննիսյան, թոշակառու, Երևան

Ուշադրություն՝ ժամանակակից գեղանկարչություն
Մենք ինչպես ընտրենք խավարում միակ ճանապարհը, տուրք չտալով խաբեությանն ու չարախոսությանը: Ինչպես այս կյանքը դարձնենք դեպի լույսը... սիրով ու միայն սիրով:

Ուշադրություն՝ հարցը
Ապացուցեք, որ պետերբուրգցի գեղանկարիչ Անտոն Վիկտորովը հստակ հետևում է պոետ Նիկոլայ Ռաչկովի  այս բանաստեղծության հիմնական գաղափարին:

Ուշադրություն՝ ճիշտ   պատասխանը
Ինչպե՞ս ենք մենք թանգարանում ծանոթանում գեղանկարին: Ճիշտ է, կանգնում ենք  որոշակի տարածության վրա: Երբ  գեղանկարիչ Անտոն Վասիլևի կտավները հեռվից ես դիտում, ապա անսովոր ոչինչ չես նկատում: Իսկ երբ մոտենում ես…

Ուշադրություն՝ էկրանին
…Հայտնաբերում ես, որ նկարչի յուրաքանչյուր վրձնահարվածի մեջ կա «սեր» բառը: