«Ի՞նչ, Որտե՞ղ Ե՞րբ» հայաստանյան հեռուստատեսային ինտելեկտուալ ակումբի 2025 թվականի խաղաշրջանի կանոնակարգը

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Խաղին մասնակցում է 2 թիմ `«Հեռուստադիտողների թիմը» և «Գիտակների թիմը»:

1.2. Հեռուստադիտողները հարցեր են ուղղում գիտակներին, իսկ վերջիններս 1 րոպեի ընթացքում պետք է գտնեն իրենց ուղղված հարցի պատասխանը:

1.2.1. Եթե գիտակները ճիշտ են պատասխանում հարցին, նրանք վաստակում են մեկ միավոր:

1.2.2. Եթե գիտակները սխալ են պատասխանում հարցին, ապա միավորը ստանում են հեռուստադիտողները: Միավորից բացի, հեռուստադիտողը, որի հարցին գիտակները չեն կարողացել տալ ճիշտ պատասխան, ստանում է գումարային մրցանակ:

1.2.3. Հեռուստախաղի գլխավոր հովանավորի կողմից հեռուստադիտողին վճարվող մրցանակը կազմում է 50 հազար ՀՀ դրամ:

1.2.4. Հարցի պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը որոշում է խաղի հաղորդավարը: 

    1.2.5. Գիտակներն իրավունք ունեն հարցին պատասխանելու առանց մեկ րոպե քննարկման: Եթե ​​այդ պատասխանը ճանաչվում է որպես ճիշտ, ապա գիտակները ստանում են «լրացուցիչ րոպե» քննարկման համար, որը նրանք կարող են օգտագործել տվյալ խաղի հարցերից մեկի ճիշտ պատասխանը որոնելիս՝ բացառությամբ Սուպերբլից խաղահատվածում ընդգրկված հարցերի: Բլից խաղահատվածում գիտակները կարող են օգտագործել «լրացուցիչ րոպե»՝ առաջարկվող երեք հարցերից միայն մեկը քննարկելու համար:

    1.3. Խաղն ընթանում է մինչև 6 միավոր: Հեռուստադիտողների և գիտակների թիմերից հաղթող է ճանաչվում այն թիմը, որը վաստակում է 6 միավոր:

    1.4. Խաղասեղանը բաժանված է 13 խաղահատվածի: 12 խաղահատվածներում հեռուստադիտողներից ստացված հարցերը ներառող ծրարներ են: 13-րդ խաղահատվածում խաղարկվում է հաղորդման գլխավոր հովանավորի կողմից առաջարկվող հարցը:

    1.5. Թե ինչ հարց է տրվելու գիտակներին, «սահմանում է» սլաքը: Եթե ​​սլաքը կանգ է առնում արդեն իսկ խաղացած խաղահատվածի վրա, ապա գիտակներին հարց է տրվում հաջորդ խաղահատվածից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ:

    1.5.1. Խաղասեղանի 13 խաղահատվածներից մեկը կարող է լինել Սուպերբլիցը: Այդ խաղահատվածը ներառում է 3 հարց: Թիմի ավագի որոշմամբ խաղասեղանի շուրջ է մնում թիմի գիտակներից մեկը: Հաղորդավարր գիտակին է ուղղում հեռուստադիտողների հարցերը, իսկ գիտակը, ունենալով 20 վայրկյան յուրաքանչյուր հարցի շուրջ մտածելու համար, պետք է գտնի դրանց պատասխանները: Սուպերբլից խաղահատվածում հաղթելու և միավոր վաստակելու համար գիտակը պետք է ճիշտ պատասխանի բոլոր երեք հարցերին:

    1.5.2. Խաղասեղանի 13 խաղահատվածներից մեկը կարող է լինել Բլիցը: Այդ խաղահատվածը ներառում է 3 հարց: Խաղասեղանի շուրջ ամբողջ թիմն է: Հաղորդավարր գիտակներին է ուղղում հեռուստադիտողների հարցերը, իսկ գիտակները, ունենալով 20 վայրկյան յուրաքանչյուր հարցը քննարկելու համար, պետք է գտնեն դրանց պատասխանները: Բլից խաղահատվածում հաղթելու և միավոր վաստակելու համար գիտակները պետք է ճիշտ պատասխանեն բոլոր երեք հարցերին:

    1.6. Խաղի ընթացքում մեկ անգամ թիմը կարող է օգտվել «Ակումբի օգնությունից»: Թիմը կարող է օգտագործել «Ակումբի օգնությունը» միայն այն ժամանակ, երբ հաշվի մեջ զիջում է հեռուստադիտողներին: «Ակումբի օգնության» հնարավորությունը տրվում է քննարկման հիմնական րոպեից հետո: Ակումբն իր վարկածներն առաջարկելու համար ստանում է 20 վայրկյան ժամանակ: Այդ ժամանակը լրանալուն պես թիմը պարտավոր է պատասխան տալ:

    1.6.1. Նախքան «Ակումբի օգնություն» խնդրելը թիմի ավագն իրավունք ունի հետաքրքրվելու, թե արդյոք դահլիճում գտնվող մարդիկ կարող են վստահաբար թիմին առաջարկել հնչեցված հարցի ճիշտ պատասխանը:

    1.6.2. Բլից և Սուպերբլից խաղահատվածների վրա “Ակումբի օգնության” հնարավորությունը չի տարածվում:

    1.6.3. “Ակումբի օգնությանը” կարող է մասնակցել դահլիճում ներկա գտնվող ցանկացած անձ: 

    1.6.4. Հեռուստադիտողը, որի հարցին թիմը պատասխանում է Ակումբի օգնությամբ, խաղի գլխավոր հովանավորի կողմից ստանում է դրամական փոխհատուցում՝ 50 հազար ՀՀ դրամի չափով:

    1.7. 2025 թվականի խաղաշրջանի ձմեռային եթերաշրջանում նախատեսվում է Վճռորոշ խաղափուլի անցկացում: Ընդ որում՝ վճռորոշ խաղափուլ կարող են խնդրել միայն այն թիմերը, որոնք խաղի ընթացքում կվաստակեն 5 միավոր, սակայն առանց վճռորոշ խաղափուլի արդեն իսկ չեն կարողանա հաշվի մեջ առաջ անցնել այն թիմից, որը հաղթել է ձմեռային եթերաշրջանի նախորդ խաղերից մեկում:

    1.8. 2025 թվականի վերջին խաղում կկայանա Տարվա եզրափակիչը, որին կմասնակցի 2025 թվականի ձմեռային եթերաշրջանի լավագույն թիմը: Տարվա եզրափակչի լավագույն խաղացողը կստանա խաղի գլխավոր մրցանակը՝ Ոսկե արծիվը:

    1.9. 2025 թվականի արդյունքներով խաղի մրցութային փուլին մասնակցող տասներկու թիմերից երկուսը լքելու են պայքարը և 2026 թվականի մրցութային փուլին չեն մասնակցելու:

    1.10. Խաղի մրցութային փուլին մասնակցող գիտակների թիմը պարտավորվում է յուրաքանչյուր խաղի ընթացքում ապահովել 4 գիտակի ներկայություն դահլիճում, եթե թիմը մասնակցում է տվյալ եթերաշրջանին, և 3 գիտակի ներկայություն, եթե թիմը բաց է թողնում տվյալ եթերաշրջանը: Բացառություն է կազմում միայն այն խաղը, որի նկարահանումն անմիջապես նախորդում է տվյալ թիմի խաղին. այդ խաղին հաջորդ խաղն անցկացնող թիմի գիտակները կարող են չներկայանալ:

    2. 2025 թվականի խաղաշրջանի կառուցվածքը 

    2.1. Ընդհանուր դրույթներ

    2.1.1. 2025 թվականի խաղաշրջանը բաղկացած է գարնանային, ամառային, աշնանային և ձմեռային եթերաշրջաններից:

    2.1.2. Գարնանային, ամառային և աշնանային եթերաշրջաններին մասնակցում է 4 մրցութային և 3 արտամրցութային թիմ: Վերջին խաղը եթերաշրջանի եզրափակիչն է: Անկախ գրանցած արդյունքներից՝ արտամրցութային թիմերը չեն կարող ստանալ եթերաշրջանի եզրափակիչ խաղին մասնակցելու իրավունք:

    2.1.3. Գարնանային, ամառային և աշնանային եթերաշրջաններին մասնակցած մրցութային 12 թիմերից լավագույն 6-ը ստանում է հնարավորություն՝ մասնակցելու ձմեռային եթերաշրջանի մրցութային փուլին։ Ձմեռային եթերաշրջանին մասնակցելու է միայն մեկ արտամրցութային թիմ։ Վերջին խաղը Տարվա եզրափակիչն է: Անկախ գրանցած արդյունքներից՝ արտամրցութային թիմը չի կարող ստանալ տարվա եզրափակիչ խաղին մասնակցելու իրավունք:

      2.1.4. Թիմերի վարկանիշը որոշվում է 2024 թվականի արդյունքներով: 12 թիմեր, ըստ իրենց գրանցած արդյունքների, բաժանվել են չորս զամբյուղների, որոնցից յուրաքանչյուրում ներառվել է 3-ական թիմ: Այնուհետև 4 զամբյուղների հիման վրա կազմվել է չորս խումբ, որից յուրաքանչյուրը ներառել է մեկական թիմ յուրաքանչյուր զամբյուղից, այսինքն՝ 1-ից 3, 4-ից 6, 7-ից 9 և 10-ից 12-րդ տեղերը զբաղեցրած թիմերից: 2025 թվականին մրցութային փուլին միացող թիմը, ի սկզբանե զուրկ լինելով վարկանիշից, հայտնվել է չորրորդ զամբյուղում:

       2.2. Գարնանային եթերաշրջան

      2.2.1. Գարնանային եթերաշրջանին մասնակցող մրցութային թիմերից լավագույն արդյունք գրանցած թիմը ստանում է հնարավորություն՝ հանդես գալու եթերաշրջանի եզրափակիչ խաղում:

      2.2.2. Գարնանային եթերաշրջանի եզարափակիչ դուրս է գալիս այն թիմը, որը հեռուստադիտողներին հաղթում է ավելի խոշոր հաշվով: Երկու և ավելի թիմերի կողմից հավասար ցուցանիշներ գրանցելու դեպքում առավելություն է ստանում այն թիմը, որն ավելի ուշ է խաղացել:

      2.2.3. Եթե գարնանային եթերաշրջանի բոլոր 4 մրցութային թիմերը պարտվում են նախընտրական խաղում, ապա եզրափակչին մասնակցում են նախընտրական 4 խաղերում լավագույնը ճանաչված գիտակները։ Թիմի կազմում ընդգրկվում է նաև տվյալ եթերաշրջանի արտամրցութային խաղերում լավագույնը ճանաչված երկու գիտակ։

      2.2.4. Գարնանային եթերաշրջանի եզրափակիչ խաղի մասնակիցը, անկախ եզրափակիչ խաղի արդյունքից, ապահովում է իր տեղը ձմեռային եթերաշրջանում:

      2.3. Ամառային եթերաշրջան

      2.3.1. Ամառային եթերաշրջանին մասնակցող մրցութային թիմերից լավագույն արդյունք գրանցած թիմը ստանում է հնարավորություն՝ հանդես գալու եթերաշրջանի եզրափակիչ խաղում:

      2.3.2. Ամառային եթերաշրջանի եզարափակիչ դուրս է գալիս այն թիմը, որը հեռուստադիտողներին հաղթում է ավելի խոշոր հաշվով: Երկու և ավելի թիմերի կողմից հավասար ցուցանիշներ գրանցելու դեպքում առավելություն է ստանում այն թիմը, որն ավելի ուշ է խաղացել:

      2.3.3. Եթե ամառային եթերաշրջանի բոլոր 4 մրցութային թիմերը պարտվում են նախընտրական խաղում, ապա եզրափակչին մասնակցում են նախընտրական 4 խաղերում լավագույնը ճանաչված գիտակները։ Թիմի կազմում ընդգրկվում է նաև տվյալ եթերաշրջանի արտամրցութային խաղերում լավագույնը ճանաչված երկու գիտակ։

      2.3.4. Ամառային եթերաշրջանի եզրափակիչ խաղի մասնակիցը, անկախ եզրափակիչ խաղի արդյունքից, ապահովում է իր տեղը ձմեռային եթերաշրջանում:

      2.4. Աշնանային եթերաշրջան

      2.4.1. Աշնանային եթերաշրջանին մասնակցող մրցութային թիմերից լավագույն արդյունք գրանցած թիմը ստանում է հնարավորություն՝ հանդես գալու եթերաշրջանի եզրափակիչ խաղում:

      2.4.2. Աշնանային եթերաշրջանի եզարափակիչ դուրս է գալիս այն թիմը, որը հեռուստադիտողներին հաղթում է ավելի խոշոր հաշվով: Երկու և ավելի թիմերի կողմից հավասար ցուցանիշներ գրանցելու դեպքում առավելություն է ստանում այն թիմը, որն ավելի ուշ է խաղացել:

      2.4.3. Եթե աշնանային եթերաշրջանի բոլոր 4 մրցութային թիմերը պարտվում են նախընտրական խաղում, ապա եզրափակչին մասնակցում են նախընտրական 4 խաղերում լավագույնը ճանաչված գիտակները։ Թիմի կազմում ընդգրկվում է նաև տվյալ եթերաշրջանի արտամրցութային խաղերում լավագույնը ճանաչված երկու գիտակ։

      2.4.4. Աշնանային եթերաշրջանի եզրափակիչ խաղի մասնակիցը, անկախ եզրափակիչ խաղի արդյունքից, ապահովում է իր տեղը ձմեռային եթերաշրջանում:

      2.5. Ձմեռային եթերաշրջան

      2.5.1. Ձմեռային եթերաշրջանին մասնակցող մրցութային թիմերից լավագույն արդյունք գրանցած թիմը ստանում է հնարավորություն՝ հանդես գալու Տարվա եզրափակիչ խաղում:

      2.5.2. Ձմեռային եթերաշրջանի եզարափակիչ դուրս է գալիս այն թիմը, որը հեռուստադիտողներին հաղթում է ավելի խոշոր հաշվով: Երկու և ավելի թիմերի կողմից հավասար ցուցանիշներ գրանցելու դեպքում առավելություն է ստանում այն թիմը, որն ավելի ուշ է խաղացել:

      2.5.3. Գարնանային, ամառային և աշնանային եթերաշրջաններին մասնակցած մրցութային 12 թիմերից լավագույն 6-ը ստանում է հնարավորություն՝ մասնակցելու ձմեռային եթերաշրջանի մրցութային փուլին։

      2.5.4. Տարբեր եթերաշրջաններից հավասար հաշվով ձմեռային եթերաշրջան դուրս եկած թիմերի միջև անցկացվում է վիճակահանություն՝ խաղային հերթականությունը որոշելու համար: Միևնույն եթերաշրջանից հավասար հաշվով ձմեռային եթերաշրջան դուրս գալու դեպքում նախապատվությունը տրվում է այն թիմին/թիմերին, որը /որոնք/ տվյալ եթերաշրջանում ավելի ուշ է/են գրանցել այդ հաշիվը:

      2.5.5. 2025 թվականին ձմեռային եթերաշրջանին հավակնող թիմերի կողմից տարբեր եթերաշրջաններում հավասար արդյունքներ գրանցելու դեպքում հաշվի է առնվելու նաև, թե տվյալ խմբում /եթերաշրջանում/ ինչ հերթականությամբ է խաղացել լավագույն արդյունք գրանցած թիմը: Օրինակ՝ եթե գարնանային եթերաշրջանում երկրորդը հանդես եկած թիմը հաղթում է 6-4 հաշվով, իսկ ամառային եթերաշրջանում երրորդը հանդես եկած թիմը ևս հաղթում է 6-4 հաշվով, ապա վերջինս ստանում է առավելություն։

      2.5.6. Եթե գիտակների թիմը ձմեռային եթերաշրջանի մասնակցության ուղեգիր է ձեռք բերում՝ պարտվելով գարնանային, ամառային կամ աշնանային եթերաշրջանների եզրափակիչ խաղում, ապա ձմեռային եթերաշրջանում խաղալու հերթականությամբ այն զիջում է հաղթական արդյունքով ձմեռային եթերաշրջան դուրս եկած թիմերին, և ընդհակառակը՝ գերազանցում է ձմեռային եթերաշրջան նախնըտրական խաղում բացասական /պարտված/ արդյունքով դուրս եկած թիմերին:

      2.5.7. Եթե ​​ձմեռային եթերաշրջանին մասնակցող բոլոր մրցութային թիմերը պարտվում են նախընտրական խաղերում, ապա Տարվա եզրափակչին մասնակցում է խաղի ստեղծագործական թիմի կողմից հեռուստակումբի Ոսկե և Մարմարե արծիվների մրցանակակիր գիտակներից կազմված թիմը։

      3. Մրցանակներ

      3.1. 2025 թվականի խաղաշրջանի յուրաքանչյուր խաղի լավագույն գիտակը որպես մրցանակ ստանում է գիրք՝ հանրությանը հայտնի գործչի մակագրությամբ: Տարբեր եթերաշրջաններում և առանձին խաղերում խաղի լավագույն գիտակը /երբեմն նաև՝ ամբողջ թիմը/ կարող է ստանալ նաև այլ մրցանակներ հաղորդման հովանավորների կողմից: Խաղի լավագույն գիտակին որոշում է հաղորդման հովանավորներից մեկի ներկայացուցիչը:

      3.2. 2025 թվականի խաղաշրջանի յուրաքանչյուր խաղում որոշվում է խաղի լավագույն հարցի հեղինակ հեռուստադիտողը: Վերջինիս ընտրում է հաղորդման գլխավոր հովանավորի ներկայացուցիչը: Խաղի լավագույն հարցի հեղինակ հեռուստադիտողը խաղի գլխավոր հովանավորի կողմից ստանում է լրացուցիչ դրամական պարգև՝ 50 հազար դրամի չափով: Խաղի լավագույն հարցի հեղինակ հեռուստադիտողը կարող է ստանալ նաև այլ մրցանակներ հաղորդման հովանավորների կողմից:

      3.3. Եթե գիտակների թիմը հաղթում է եթերաշրջանի եզրափակիչ խաղում, ապա հաղթող թիմի կազմից որոշվում է եթերաշրջանի լավագույն խաղացողը: Վերջինս արժանանում է «Մարմարե արծիվ», իսկ ձմեռային եթերաշրջանի դեպքում՝ «Ոսկե արծիվ» մրցանակին, ինչպես նաև ստանում է 300 հազար ՀՀ դրամ դրամական պարգև՝ հաղորդման գլխավոր հովանավորի կողմից: Եթերաշրջանի լավագույն խաղացողը կարող է ստանալ նաև այլ մրցանակներ հաղորդման հովանավորների կողմից: Եթերաշրջանի լավագույն խաղացողն ընտրվում է թիմերի ավագների և հաղորդման հովանավորների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում: Այն դեպքում, երբ քվեարկությամբ հնարավոր չի լինում միաձայն կարծիք ապահովել, եթերաշրջանի լավագույն խաղացողին որոշում է խաղի հաղորդավարը:  

        3.4. Եթե գիտակների թիմը պարտվում է եթերաշրջանի եզրափակիչ խաղում, ապա եթերաշրջանի լավագույն խաղացողը որոշվում է հաղթող հեռուստադիտողների թիմից: Վերջինս արժանանում է «Մարմարե արծիվ», իսկ ձմեռային եթերաշրջանի դեպքում՝ «Ոսկե արծիվ» մրցանակին, ինչպես նաև ստանում է 300 հազար դրամ դրամական պարգև՝ հաղորդման գլխավոր հովանավորի կողմից: Եթերաշրջանի լավագույն խաղացող հեռուստադիտողը կարող է ստանալ նաև այլ մրցանակներ հաղորդման հովանավորների կողմից: Եթերաշրջանի լավագույն խաղացող հեռուստադիտողն ընտրվում է թիմերի ավագների և հաղորդման հովանավորների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում: Այն դեպքում, երբ քվեարկությամբ հնարավոր չի լինում միաձայն կարծիք ապահովել, եթերաշրջանի լավագույն խաղացող հեռուստադիտողին որոշում է խաղի հաղորդավարը: